AM
19 Փետրվար 2016 - 11:53 AMT

Դահուկորդ Միքայելյանը 28-րդն է պատանեկան Օլիմպիադայի ազատ ոճի մրցավազքում

Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ազատ ոճի 10 կմ մրցավազքում 49 մասնակցի մեջ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Դա պատանեկան խաղերում Հայաստանի ներկայացուցչի վերջին մեկնարկն էր: Դահուկավազքի1500մ ազատ ոճում Միքայելյանը 28-րդ տեղն է գրավել:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելը մեկնարկել է 28-րդ համարի ներքո: Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 26 րոպե12 վայրկյանում և գրավել 26-րդ տեղը:

Լավագույն արդյունքը գրանցեկ է Կորեան ներկայացնող Մագնուս Կիմը, ով մրցատարածությունը հաղթահարեց 23 րոպե 04 վայրկյանում:

Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացրել է երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը: Գալուստյանը 10-րդ տեղն է գրավել: