Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Bavarian open միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ է ունեցել և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բաքլենդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:
Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:
2015-ի դեկտեմբերին ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր: Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:
2016-ի հունվարի վերջին Սլովակիայում անցկացված գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը զույգը 15-րդ տեղն էր գրավել՝հավաքելով 125,19 միավոր:






