AM
22 Փետրվար 2016 - 10:11 AMT

Սամբիստ Էռնեստ Հայրապետյանը՝ Բելառուսի բաց առաջնության բրոնզե մեդալակիր

Մինսկում ավարտվել է 20-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն 2016-ի առաջին վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:

Մրցումների 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:

Ստեփանակերտցի մարզիկը 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: