AM
14 November 2002 - 18:07 AMT

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Գրանցման կանոնները խախտելու համար Կրասնոդարի երկրամասում վարչական պատասխանատվության են ենթարկվել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Չեչնիայի ավելի քան 1800 քաղաքացիներ: Նրանցից մոտ 40-ը վտարվել են Ռուսաստանից: Ընդամենը, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վարչական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 70 հազար մարդ: Ապօրինի շրջանառությունից բռնագրավվել է ավելի քան 1,5 հազար միավոր հրազեն, 30 կգ թմրանյութ եւ այլն: