AM
24 Փետրվար 2016 - 10:33 AMT

Հայ ջրացատկորդներն օլիմպիական վարկանիշ չեն նվաճել

Ջրացատկի աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Գավաթի խաղարկությունում տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը, իսկ Լև Սարգսյանը՝ 31-րդ: Այս մրցաձևին մասնակցում էր 36 ջրացատկորդ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն էր:

Օլիմպիական ուղեգիր նվաճեցին առաջին 18 տեղերը զբաղեցրած մարզիկները: