AM
14 November 2002 - 14:43 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մոտ ապագայում կստեղծվի Վաճառականների միություն` Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի մասնավոր կապիտալի մասնակցությամբ: Որոշումը Միության ստեղծման մասին ընդունվել է նոյեմբերի12-ին Թեհրանում կայացած Հայաստան-Հունաստան-Իրան տնտեսական համագործակցության Գործադիր կոմիտեի նիստում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, ստեղծվող միության աշխատանքներին կմասնակցեն երեք երկրների ֆինանսական կառույցները, առեւտրաարդյունաբերական պալատները: Միության ստեղծումը թույլ կտա գտնել համագործակցության նոր ուղիներ, քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ, որոնց թվին են պատկանում` «Քաղաքակրթություն» եւ «Մետաքսե ուղի» տուրիստական շրջագայությունների նախագծերը, Հայաստան իրանական գազի մատակարարումները, ազգային նախագծերին մասնակցությունը: