AM
13 November 2002 - 18:49 AMT

ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԻ ՎԱՂ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՐԴԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

Կանադան մտադիր է ավելի վաղ բալթյան երկրների զարգացման համար հատկացված օգնությունն ուղղորդել Հարավային Կովկասի երկրներ: Ինչպես Բաքվում նշել է Կանադայի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով պետքարտուղար Գար Նաթսոնը, դա կապված է բալթյան երկրներում անցումային շրջանի ավարտի հետ: