AM
19 Մարտ 2016 - 12:38 AMT

Ավելի քան 7000 կրակոց՝ մեկ շաբաթում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

«Նովրուզ բայրամին և Սբ Զատկին ընդառաջ ես կոչ եմ անում երկու կողմերին խստորեն պահպանել հրդադարի ռեժմն ու ձեռնպահ մնալ գործողություններից շփման գծում կամ սահմանին, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,-ասվում է Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ, Կասպրշիկը հայտնել է, որ դիտարկման ժամանակ տեղեկություններ է ստանում ընթացիկ իրավիճակի մասին երկու կողմերից:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը