AM
28 Մարտ 2016 - 13:04 AMT

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

Մոսկվայում սամբոյի աշխահի գավաթի խաղարկանը մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը (68կգ) և Մավրիկ Նասիբյանը (74կգ) գերազանց են անցկացրել բոլոր գոտեմարտերը, սակայն պարտվել են եզրափակչում` արժանանալով արծաթե մեդալի:

52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը նվաճել է հաղթողի տիտղոսը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է մարտի 24-ին և եզրափակվել մարտի 27-ին: Գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով:

Կարդացեք նաև՝ Հայ ըմբիշները մինչև 23 տարեկանների ԵԱ-ին չեն մասնակցելու