Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովան հետմահու պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի «Մխիթար Գոշ» մեդալով: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Գալինա Ստարովոյտովան այդ պարգեւին է արժանացել հայ եւ ռուս ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գաղափարների պաշտպանության եւ քարոզչության գործում ծանրակշիռ ավանդի համար: