Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների հարկային եւ ֆինանսական հետաքննչական մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստը: Մի շարք հարցերի թվում հանդիպման ընթացքում կքննարկվեն խորհրդի անդամ-երկրներում մաքսային եւ հարկային օրինախախտումների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծման հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում նաեւ խորհրդի կազմի ընդլայնման, մասնավորապես` այդ կազմակերպությունում Սեւծովյան ավազանի համապատասխան կառույցների ընդգրկման ուղղությամբ: