AM
7 Ապրիլ 2016 - 09:57 AMT

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործել է փողային հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (այդ թվում՝ հարվածային): Հակառակորդը նաև հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Արցախի մի շարք խաղաղ բնակավայրերիմ և ռազմական հանցագործություններ կատարել: PAN-ն Արցախում ռազմական գործողությունների ամփոփ պատկերը ներկայացնում է թարմացվող ինտերակտիվ քարտեզի միջոցով, որտեղ նշված են հիմնական գործողությունների ու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ։

Պայմանական նշաններ․

Կարմիր գույնի շրջանակներով պատկերված են ադրբեջանական կողմի հարձակումների հիմնական ուղղությունները

Կանաչ գույնով՝ ադրբեջանական 2 ուղղաթիռների խոցման տվյալները

Սև գույնով՝ Արցախի բնակավայրերի հրթիռահրետակոծության և խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների տվյալները

Դեղին գույնով՝ ռազմական գործողությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր, Ադրբեջանի կողմից կիրառված զինատեսակների վերաբերյալ տվյալներ

Կապույտ գույնով` մարտերի ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերի կրած կորուստների ամփոփ տվյալները