Ապրիլի 8-ին ժամը 15:00-ից 20:00 Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում կապահովվի կրակի դադարեցման ռեժիմը՝ զոհվածների մարմինները որոնելու համար:
Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնելէՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Գործընթացը կապահովեն Կարմիր խաչն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 44 զոհ:
Կարդացեք նաև: Հրապարակվել են ապրիլի 2-ից մարտական գործողություններում զոհված 44 զինծառայողների անունները






