AM
7 August 2003 - 15:32 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆ` ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ» ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

2004 թվականի հունվարի 17-18-ը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի կունենա «Հայաստան` կայուն զարգացման հարցեր» երկրորդ միջազգային կոնգրեսը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայկական միջազգային տնտեսական հետազոտական խմբի ներկայացուցչությունում, կոնգրեսի մասնակիցները կքննարկեն մի շարք հարցեր, կապված Հայաստանում տնտեսական աճի եւ աղքատության կրճատման հետ: Բացի այդ, կքննարկվեն կառուցվածքային բարեփոխումներին, բանկային համակարգին, սոցիալական ոլորտում բարեփոխումներին, առեւտրին ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: