Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:
Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եզրափակչում 0:10 հաշվով պարտվել է բուլղարացի Վլադիմիր Դուբովին և բավարարվել վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալով:
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացարձակ առավելության է հասել ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ:
Ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ և 86 կգ քաշային ազատ ոճային, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Գառնիկ Մնացականյանի նվաճած ուղեգիրն երկրորդն է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար:
Մինչ այս, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ուղեգիրն ապահովել էր 2015-ի աշխարհի առաջնության ժամանակ:
Սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:






