AM
22 Ապրիլ 2016 - 07:45 AMT

Ստավանգերի գերմրցաշարում Արոնյանը 3-րդ անգամ կիսել է միավորը

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում:

Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաու Լին էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերները կիսել են միավորը:

Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: 2,5 միավորով առաջ է ընթանում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ:

Ստավանգերի գերմրցաշարի առաջին տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ, 2-րդ տուրում՝ Նիլս Գրանդելիուսի հետ սև խաղաքարերով:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել