Սիրիայի Ղամիշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև ապրիլի 21-ին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել՝ Հակոբ Մանուկյանը և Թովմաս Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբության էջը:
Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա հրթիռներ են արձակել, կան զոհեր, վիրավորներ, արձանագրվել են նյութական վնասներ:
Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, 2015-ի դեկտեմբերի 30-ի երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, որոնց թվում՝ նաև 4 հայ: 2016-իհունվարի 25-ին Ղամիշլիում կրկին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են հայազգի Մհեր Պողոսյանն ու Հակոբ Միրզոյանը։






