AM
25 Ապրիլ 2016 - 09:59 AMT

Թուրքիայի փոխվարչապետն իր երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին դավաճան է անվանել

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին:

Քուրթուլմուշն ասել է.

«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:

Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում, Beyazgundem.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ապրիլի 24-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը: Իսկ ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

Էրդողանն իր ուղերձում Ցեղասպանության զոհերին ներկայացրել է որպես «ողբերգական պայմաններում զոհվածների»