Եկեք Ղարաբաղ և նայեք, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ: Այսպիսի կոչով է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դիմել Ալիևին գովերգող Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյին:
«Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է կոռուպցիան ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում։ Քաղաքական գործիչներն, որոնք իրենց ստամոքսները խավիարով են լցնում, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով և բռնապետներին են գովերգում՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են։
Ամո՛թ Ռոդրիգես Սապատերոյին: Արի՛ Ղարաբաղ և տես, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Թե դու արդեն սովորե՞լ ես գլուխներ կտրել»,- գրել է Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա շեշտել է նաև, որ ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին:
Իսպանիայի նախկին վարչապետը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովի ժամանակ գովել է Ադրբեջանը։






