AM
2 Մայիս 2016 - 09:17 AMT

Անհատական ԵԱ-ին ՀՀ-ից 7 շախմատիստ կմասնակցի

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնի 7 շախմատիստ:

Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: