Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և կավարտվի մայիսի 9-ին, Թեհրանում:
2012-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում էին 19 երկրի ներկայացուցիչներ, 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Սարգիս Սարգսյանը: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը և 84 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:






