AM
16 Մայիս 2016 - 19:04 AMT

Վիեննայում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Դրան մասնակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարներ, Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացնում ՀՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հանդիպումն առաջինն է ապրիլին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած լայնածավալ պատերազմական գործողություններից հետո:

Ավելի վաղ Սարգսյանը Վիեննայում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: