Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Tert.am-ը:
Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը:
Աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ. – 2,57)
2. Մարվին Հիտց («Աուգսբուրգ» – 2,64)
3. Ռենե Ադլեր («Համբուրգ» – 2,65)
4. Լորիս Կարիուս («Մայնց» – 2,65)
5. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա» – 2,66)
Գերմանիայում ամենաբարձր գնահատականը 1-ն է, իսկ ամենացածրը՝ 5-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների:
Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայնների 57%-ը: Այսպիսով, Մխիթարյանը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
27-ամյա ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն:
Ընթերցեք նաև. «Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում






