AM
19 Մայիս 2016 - 05:09 AMT

Իտալիայի 2 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 16-ին իտալական Կանոզայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի խորհուրդը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն է հայտնել 107 խորհուրդ:

Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000-ին:

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության: