AM
19 Մայիս 2016 - 15:01 AMT

48 մլն դրամ՝ «Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովի անցկացմանը

ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում Կրթության և գիտության նախարարությանը «Շախմատը կրթական համակարգում» միջազգային գիտաժողովի գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով 48 միլիոն դրամ հատկացնելու որոշում է ընդունել:

Հայաստանի շախմատի ակադեմիան 2016-ի աշնանն արդեն 2-րդ անգամ է կազմակերպելու նմանատիպ միջազգային գիտաժողով:

2014-ի hոկտեմբեր ամսին Հայաստանի շախմատի ակադեմիայի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ ուժերով անցկացվեց «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին մոտ 30 երկրից ժամանած մասնակիցներ: