AM
20 Մայիս 2016 - 06:15 AMT

Բռնցքամարտիկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվել է ԱԱ-ի 1-ին մենամարտում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ:

Ավելի վաղ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն առաջին մարտում հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ:

Աշխարհի առաջնության յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Աշխեն Հովհաննիսյանը 2015-ի Շվեդիայի Բուրոս քաղաքում կայացած «Ոսկե աղջիկներ» բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող է:Անուշ Գրիգորյանը Եվրոպայի և աշխարհի (2014) երիտասարդների չեմպիոն է: