AM
5 November 2002 - 14:09 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԽՆԴՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՄՆ ողջունում են ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ Գերագույն հանձնակատարի ուշադրությունը Ջավախքի հայ բնակչության եւ վրացական հասարակության միջեւ կապերի ամրապնդման խնդրի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ստեֆան Մինիկեսը` ելույթ ունենալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում: