Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացվող մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքներից նժույգթափերում Հարություն Մերդինյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հայ մարզիկը հավաքել է 15.366 միավոր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Իսկ Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքել է 15.633 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն:
Առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Վահագն Դավթյանը: Գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը:
Հարություն Մերդինյանն աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր է նժույգթափերում, 2016-ի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր: Վահագն Դավթյանը 2016-ի մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է օղակների վարժությունում:






