AM
4 November 2002 - 19:08 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ

Ամերիկյան կոնգրեսակններ Ջո Ուիլսոնը եւ Ջոն Քոներսը միացել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբին: Այսպիսով Կոնգրեսի հայկական խումբը արդեն բաղկացած է 125 անդամից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի տեղակալ Բրայան Արդունին ասել է.«Ներկայումս առավել քան կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները հանդես գան վերջերս ներկայացված օրինագծի դեմ, որը կոչ է անում ընդունել Թուրքիային Եվրամիություն` անտեսելով նրա կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումը եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը»: