Մայիսի 31-ին Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշում ավարտվել է Սլովակիա-Հայաստան Մ-19 (մինչև 19 տարեկանների) հավաքականների առաջին ընկերական հանդիպումը։ Սլովակիայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:
Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Մարտին Դոհալը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Արամ Ոսկանյան:
Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում, հունիսի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
2016-ի մարտին մեր Մ-19 ընտրանին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 4-1 հաշվով:






