Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հունիսի 2-ին մեկօրյա հանգիստ է: Իսկ նախորդ օրը կայացած վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը խաղացել է ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Գյունայ Մամազադայի հետ և պարտության մատնել նրան, հայտնում է «Առավոտը»:
Հաղթանակ են տոնել նաև Մարիա Կուրսովան ու Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանը կես միավոր վաստակեց: Յոթերորդ տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով բաժանում է 2-13-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով 10-րդ տեղում է:
Մարիա Կուրսովան 4,0 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում:
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:






