AM
4 Հունիս 2016 - 09:21 AMT

Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարից հետ է մնում կես միավորով

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովն կիսեցին միավորը մրցակիցների հետ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ տոնեց, այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռումինացի Միհաել Սանդրուին:

Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: