AM
4 November 2002 - 17:53 AMT

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Իրանը պատրաստվում է ետ կանչել իր դեսպանին Մոսկվայից եւ Իրանի նախագահի հատուկ ներկայացուցչին Կասպիի գծով: Փաստորեն, դա նշանակում է դիվանագիտակն հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով “Regions.ru”-ն: Նման գործողությունների պատճառ է դարձել Իրանի դժգոհությունը Կասպից ծովի հատակի սահմանազատման վերաբերյալ պայմանագրով, որը Ռուսաստանը ստորագրել է Ադրբեջանի հետ: Թեհրանը հույս ուներ ստանալ նավթով հարուստ Կասպից ծովի հատակի 20 տոկոսը, սակայն այժմ կարող է ստանալ միայն 15 տոկոսը: Իրանի դեսպանին մեղադրել են այն բանում, որ նա չի կարողացել պաշտպանել իր երկրի շահերը: