Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած 2015-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էին ցույց տվել, որոնց թվում են եղել ծանրամարտի 2015-ի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է վերջինիս որակազրկման մասին տեղեկությունը:
Այսպիսով` 2015-ի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանը արժանանում է աշխարհի առաջնության մեծ բրոնզե մեդալին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Այս դեպքում, Մինասյանը կընդգրկվեր Հայաստանի 2015-ի 10 լավագույն մարզիկների ցուցակում, ինչի համար էլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է մարզիկին:
2016-ին Գոռ Մինասյանը երկամարտի 442 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:






