Ազգային փոքրամասնությունների նկատմամբ օրինապահությունը պետք է վեր լինի մնացած բոլոր արժեքներից, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը` մասնակցելով Սիդնեյում հայկական եկեղեցու բացման արարողությանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, յուրաքանչյուր ավստրալիացի պետք է հանդուրժողականություն ցուցաբերի մարդկանց նկատմամբ` անկախ ազգությունից եւ կրոնական դավանանքից: Վարչապետի խոսքերը պայմանավորված են Սիդնեյում եւ Մելբուրնում Ինդոնեզիայի մահմեդականների բնակարանների ֆեդերալ ստուգումներն ընդհանուր առմամբ մահմեդականության դեմ ակցիայի չվերածելու Ավստրալիայի կառավարության կողմից վերջերս արված կոչով: Նշենք, որ նման ստուգումների պատճառ է դարձել ահաբեկչությունների շարքը Բալի կղզում, որոնց հետեւանքով զոհվել են տասնյակ ավստրալիացիներ: