AM
10 Հունիս 2016 - 07:00 AMT

Նուբար Աֆեյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդ է ընտրվել

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) հոգաբարձուների խորհուրդ:

Աֆեյանն ու ևս 9 խորհրդի նոր անդամներ ընտրվել են 5 տարով:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանն աշխարհի երրորդ լավագույն ԲՈՒՀ-ն է՝ Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշով ու հինգերորդ լավագույնը՝ Times Higher education վարկանիշով: Պատմության ընթացքում բուհի 85 շրջանավարտ նոբելյան մրցանակակիր է դարձել:

Աֆեյանն $1.4 մլրդ ներդրումային պորտֆելով Flagship Ventures վենչուրային ընկերության ղեկավարն է, զբաղվում է տեխնոլոգիաներով, բիոինժեներիայով, ՏՏ-ոլորտում ներդրումներով: Կյանքի տնթացքում 38 տեխնոլոգիական ու գիտական ստարթափ է հիմնադրել, ղեկավարում է մի քանի մասնավոր ընկերություններ: Նա նաև Հայաստանի մրցունակության հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի ու «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից է: