Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանն առավելության է հասել վրացի մարզկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակչում զիջել է ռուս մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:
Մինչ այդ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել էին Եվրոպայի առանության բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Եզրափակիչ մենամարտը կկայանա հունիսի 14-ին:






