AM
15 Հունիս 2016 - 10:28 AMT

ԼՂՀ նախագահն ու ՀՀ գլխավոր շտաբի առաջին տեղակալը բանակաշինության հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի հրամանագրով հունիսի 2-ին Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: Փախչանյանը զբաղեցնում է նաև պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: