Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը հաջող է հանդես գալիս Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող բաց մրցաշարում:
Շախմատիստն անցկացրած չորս պարտիայում տարել է երեք հաղթանակ, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի: Նա 3,5 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը և ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատար եռյակից:
Հունիսի 16-ին նա մրցելու է հենց առաջատարներից մեկի՝ չեխ գրոսմասյտեր Իրժի Ստոչեկի հետ, գրում է Ա1+-ը:
Մրցաշարին մասնակցում են 30 երկրի 180 շախմատիստ, այդ թվում 17 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:






