Հուլիսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը՝ հուլիս ամսվա դրությամբ:
Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2855 միավորով: Երկրորդ տեղում է ռուս Վլադիմիր Կրամնիկը, 3-րդ տեղում՝ ԱՄՆ-ց ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, 4-րդ հորիզոնականում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով 5-րդ հորիզոնականում է:
ՀՀ շախմատային հավաքականի անդամներ՝ Գաբրիել Սարգսյանը 56-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 62-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ:
Հունիսի վարկանիշում Արոնյանը զբաղեցնում էր 4-րդ տեղը:






