AM
1 November 2002 - 15:08 AMT

ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊՀ ՀԱԿԱԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՆԴԵՊ

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի հանդեպ իրենց բյուջետային պարտավորությունները կատարում են միայն Ռուսաստանը եւ Հայաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարվել է երեկ ՌԴ Անվտանգության Խորհրդի նիստում, որը նվիրված էր ԱՊՀ երկրների ջանքերի համախմբմանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում: Նիստում հանդես գալով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրներին միջոցներ ձեռնարկել ահաբեկչության վտանգները կանխարգելելու ուղղությամբ: «Մենք չպետք է սկսենք գործել այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն կատարվել է», – ասել նա: