Վենեսուելայում ընթացող APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Քառորդ եզրափակչում Բաչկովը հաղթել էր Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդին:
Եվ այսպես, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամ կմասնակցի Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանը 30 օլիմպիական ուղեգիր ունի:






