3 մարդ է ձերբակալվել Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Նրանց բերման են ենթարկել հուլիսի 16-ի վաղ առավոտյան: Նրանց անունները դեռ չեն հրապարակվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFMTV-ի վրա հղումով:
Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:
Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:
Ընթերցեք նաև. ԱԳՆ. Նիսում ՀՀ-ից 2-րդ զոհի մասին տեղեկությունը հերքվել է






