Հուլիսի 24-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի մի շարք շրջաններ, այդ թվում՝Պապ Թումա հայաշատ շրջանը։
Հայտնի է 5 զոհի մասին, «ՍԱՆԱ»-ին հղումով գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը:
Սիրիայում պարբերաբար հրթիռակոծվում են հայաշատ շրջանները. «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:
Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:
Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:
Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:






