AM
1 Օգոստոս 2016 - 08:00 AMT

ԻՊ-ն ջիհադով է սպառնում ՌԴ-ին

« Իսլամական պետություն» խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է անում ջիհադ իրականացնել ՌԴ-ում: Այս մասին հայտնում է Reuters-ը` ներկայացնելով խմբավորման կողմից YouTube-ում հրապարակված տեսանյութը:

Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ տեսանյութի իսկությունը դեռ չի հաջողվել ստուգել:

Ահաբեկիչները տեսանյութում նաև սպառնում են սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանը2015 թ․ սեպտեմբերի 30-ից ռազմական գործողություններ է անցկացրել Սիրիայում:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Կործանման պատճառը եղել է ահաբեկչական գործողությունը, որը կազմակերպել է «Իսլամական պետությունը»:

2016-ի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ հիմնական զինված ուժերը դուրս բերել Սիրիայից: