AM
30 October 2002 - 14:59 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԻՄՆ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության փակման մասին անհիմն են: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի օգնական Գագիկ Սայադյանը: Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ մամլո-ծառայությունում այդ կապակցությամբ հայտարարել են, որ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը գրանցված չէ եւ ոչ պաշտոնական կառույց է հանդիսանում, ուստի եւ դրա փակման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չունի: