AM
6 Օգոստոս 2016 - 12:46 AMT

Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել Սենթ Լուիսում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Sinquefield-cup սուպերմրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել չինացի Լին Դիրենի հետ:

Շախմատիստները խաղաղ ելք են կնքել 31-րդ քայլին, գրում է Armsport.am:

Առաջին տուրում հնդիկ Վիշի Անանդը կիսել է միավորն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հոլանդացի Անիշ Գիրին ոչ-ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ամերիկացի Ուելսի Սոն հաղթել է Հիկարու Նակամուրային, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտության է մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: