Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիակա կոմիտեն:
Եթե վերջինս դուրս գար եզրափակիչ, Ջուլֆալակյանը հնարավորություն կունենար պայքարելու սփոփիչ գոտեմարտերում, ակայն իր հաջորդ մենամարտում Ալեքսանդրովը պարտվել է:
Կարդացեք նաև՝ Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում






