AM
15 Օգոստոս 2016 - 06:11 AMT

ՌԴ-ն ներկայացնող Յանա Եգորյանը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը, ով արդեն ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի անհատական մրցաշարում, հաղթել է նաև խմբակային մրցումներում՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն։

Եգորյանը, Սոֆիա Վելիկայան և Յուլիա Գավրիլովան Ռուսաստանի կանանց թիմի կազմում 45:30 հաշվով հաղթեցին եզչափակիչում Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակիչում՝ ԱՄՆ-ի թիմին (45:42 հաշվով), գրում է Նովոստի Արմենիան:

Եգորյանը անհատական մրցաշարում հաղթանակ է տարել օգոստոսի 9-ին՝ հաղթելով եզրափակիչում հայրենակից Սոֆիա Վելիկայային: