AM
16 Օգոստոս 2016 - 14:13 AMT

Ռիո-2016. Ըմբիշներ Ալեքսանյանը և Հարությունյանը դուրս են եկել 1/4-րդ եզրափակիչ

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մրցման առաջին գոտեմարտում:

Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, գրում է Armsport.am-ը:

1/4-րդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) – Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը:

Իսկ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հարությունյանի մրցակիցը կլինի Յու Հանսու (Հարավային Կորեա) – Տոմաշ Լորինց (Հունգարիա) գոտեմարտի հաղթողը, հայտնում է Sputnik Արմենիան:

Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: